Класс!

Փառատոններ 2015



Փառատոնին ներկայացված կլինեն գործարանային և տնական արտադրության գինիներ, հուշանվերներՏոնի ընթացքում տաղավարներում ներկայացված են լինելու ոչ միայն հայկական գինիներ, այլև չրեր, կաթնամթերք, մեղր, մրգեր, ձեռքի աշխատանքներ: Հյուրերը հնարավորություն կունենան նաև ականատես լինելու խորովածի, սուջուխի պատրաստման, հայկական լավաշի թխման արարողակարգին:

Փառատոնի ծրագրում ընգրկված է գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ, ազգային երգ ու պար, խաղեր, թատերական բեմադրություններինչպես նաև մրցույթներ:

Այցելուների համար կստեղծվեն հանգստի գոտիներ, կգործեն սննդի տաղավարներ և սրճարաններ: Փառատոնի ընթացքում գյուղի տարբեր հատվածներում կկազմակերպվեն ազգային խաղեր, թատերական բեմադրություններ, շոու ծրագրեր: Ներկաները հնարավորություն կունենան նաև այցելելու եկեղեցի: Յուրաքանչյուր այցելուի և գյուղական կյանքով հետաքրքրված հյուրի համար բաց կլինեն գյուղի հյուրընկալ բնակիչների այգիներն ու տները:

Փառատոնի նպատակն է`նպաստել միջազգային և ներքին զբոսաշրջային շուկաներում Հայաստանիտվյալ դեպքում ի դեմս Վայոց Ձորի մարզի, որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջավայրի, այդ թվում`գինեգործության բնօրրանի և միջազգային գինու ճանապարհի կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկի նկարագրի ձևավորմանըհայկական գիներգործության ակունքներիճանաչմանը և ավանդույթների պահպանմանըհայկական գինիների որակի բարձրացմանը և գինու մշակույթի տարածմանըինչպեսնաև նպաստել Արենի և այլ համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանըՀայաստանի համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը:


Հուլիսի 4-ին Գորիսում կանցկացվի «Սյունաց ավանդույթներ» փառատոնըՓառատոնի շրջանակներում տեղի կունենան հետաքրքիր և բազմազան միջոցառումներԿկազմակերպվի սյունեցի արվեստագետների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքՓառատոնի ողջ ընթացքում կհնչեն Ազգային երգեր և կկատարվեն ազգային պարեր:

 


Created By