Класс!

Փառատոններ 2014

Հոկտեմբերի 25-ին Գյումրիում անցկացվեց "Արվեստների և Արհեստների" Փառատոնը: Միջոցառման շրջանակներում տեղի ունեցան քանդակագործների աշխատանքային գործընթացի ցուցադրություն, դարբինների, ոսկերիչների և հյուսնների աշխատանքային ցուցադրություն, բրուտագործության, ասեղնագործության և գորգագործության աշխատանքների ցուցադրություն, հրավառություն: Տոնակատարությունները եզրափակվեցին հայտնի երաժիշտ Արա Գևորգյանի համերգով:



Արենի գինու փառատոն 2014
Գինու և բերքի տոն Վայոց Ձորում

Արենի գինու VI–րդ  ավանդական փառատոնն անցկացվեց հոկտեմբերի 1-5-ը Վայոց Ձորի գինեգործական հինգ համայնքներում:

Հոկտեմբերի 1-ին Մալիշկա համայնքումանցկացվեց Համայնքի օր միջոցառումըորտեղ տեղի ունեցան  տնական օղիների փառատոն-ցուցադրություն-համտեսՀոկտեմբերի 2-ին Ելփինում և 3-ին Ռինդում Համայնքի օր տոնական միջոցառումների շրջանակներում անցկացվեց տնական գինիների փառատոն:

Հոկտեմբերի 4-ին Արենիում տեղի ունեցավ բոլորիս հայտնի Արենի գինու ավանդական փառատոնն  գործարանային արտադրության գինիների փառատոն-ցուցահանդեսով և գինու պատրաստման գործընթացի ցուցադրությամբ, գեղարվեստական համարների կատարումներով:

Հոկտեմբերի 5-ին Գյումրիում նշվում էր քաղաքի օրը, որի շրջանակներում անցկացվեց Արվեստի և Արհեստի Փառատոնը, Հացի Փառատոնը, տեղի ունեցան այլ տոնական միջոցարումներ, հրավառություն: Տոնակատարությունները եզրափակվեցին հայտնի երաժիշտ Արա Գևորգյանի համերգով:

2014 թվականի տոնական միջոցառումների հնգօրյակը եզրափակվեց հոկտեմբերի 5-ինԵղեգնաձոր քաղաքում,վայոցձորյան Բերքի տոնով:



Օգոստոսի 23-ին Գորիսում անցկացվեց «Սյունաց ավանդույթներ» փառատոնը: Այն մեկնարկեց Գր. Տաթևացու անվան հրապարակից և շարունակվեց քաղաքի կենտրոնական հատվածում ու Հին Գորիսում: Փառատոնի շրջանակներում տեղի  ունեցան հետաորոիր ու բազմազան միջոցառումներ: Կազմակերպվեց սյունեցի արվեստագետների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքառք: Փառատոնի ողջ ընթացքում հնչեցին Ազգային երգեր և կատարվեցին ազգային պարեր:


Created By