Класс!

Տուրեր

ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ՏՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Օր 1: Ժամանում Երևան

Ժամանում Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայան, 
տեղափոխում հյուրանոց:

City tour, էքսկուրսիա «Արարատ» 
կոնյակի գործարանում, 
համտես: Ընթրիք: Գիշերակաց 
հյուրանոցում:





Օր 2: Երևան / Էջմիածին / Զվարթնոց / Գառնի / Գեղարդ / Երևան

Նախաճաշ: Ուղևորություն հայ քրիստոնեական եկեղեցու առաջին նստավայր`Էջմիածին: Այցելություն աշխարհի առաջին քրիստոնեական տաճար: Էքսկուրսիա Էջմիածնի տաճարի յուրահատուկ թանգարան, որտեղ պահպանվում  են քրիստոնյա աշխարհում մեծ արժեք ներկայացնող շատ նմուշներ:Այցելություն վաղ միջնադարյան շրջանի հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող Զվարթնոցի տաճար: Ճաշ: Ուղևորություն դեպի Գեղարդավանք (5-13րդ դդ)`Պռոշյան իշխանների դամբարան: Ճաշ: Ուղևորությունը շարունակում ենք դեպի Գառնու հեթանոսական տաճար (մթա 77թ.), այցելություն արևի աստված Միրհին նվիրված «Արևի տաճար» և հին թագավորական բաղնիք: Այս տաճարը տարածաշրջանի միակ հելլենիստական տաճարն է, որ պահպանվել է մինչև մեր օրերը: Տաճարը գտնվում է մի գեղատեսիլ կիրճի եզրին: Վերադարձ Երևան: Ընթրիք և գիշերակաց հյուրանոցում:


Օր 3: Երևան / Խոր Վիրապ / Արենի / Նորավանք /Եղեգնաձոր

Նախաճաշ: Ուղևորություն  դեպի Արարատյան 
դաշտ, այցելություն հայ ազգի ամենաարժեքավոր սրբություններից մեկը`Խոր Վիրապ,որտեղ երկար տարիներ  բանտարկված է եղել Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչ  Գրիգոր Լուսավորիչը: Վանքը գտնվում է թուրքական  սահմանից 200 մետր հեռավորության վրա` սահմանային Արաքս գետի ափին, բիբլիական Արարատ լեռան ստորոտում (5165մ.):  Հենց 
այստեղից էլ պարզ եղանակին բացվում են ամենագեղեցիկ տեսարանները դեպի Արարատ լեռ: Ճաշ տեղի ռեստորաններից մեկում: Ճամփորդություն Արենի գյուղ, որը աչքի է ընկնում իր գինեգործներով: Էքսկուրսիա «Արենի» գինու գործարանում,  ծանոթացում գինու պատրաստման տեխնոլոգիաների
հետ,գինու համտես: Այնուհետև այցելություն Հայաստանի ամենագեղեցիկ վանքերից մեկը`Նորավանք (10-14րդ դդ): Ընթրիք և գիշերակաց Եղեգնաձորում:








Օր 4: Եղեգնաձոր / Սելիմի քարավանատուն  / Սևանա լիճ 

Նախաճաշ: Քարավանատունը, որը հայտնի է Սելիմի քարավանատուն անվամբ կառուցվել է 1332 թվականին Չեսար Օրբելյան իշխանի պատվերով: Այն գտնվում էր Հռչակավոր Մետաքսե ճանապարհի վրա, Սելիմի գեղատեսիլ բարձունքին 2400 մ. բարձրության վրա: Ուղևորություն դեպի Սևանա լիճ: Ճաշ: Սևանա լիճը հանդիսանում է աշխարհի ամենամեծ և բարձրադիր լճերից մեկը (բարձրությունը 1900մ. ծովի մակարդակից): Լիճը զբաղեցնում է 1200 մ/քռ տարածք, ջուրը թարմ է և թափանցիկ: Այցելություն Սևանի վանք (9-10րդ դդ), որը գտնվում է թերակղզում: Ընթրիք և գիշերակաց Սևանի հյուրանոցներից մեկում:



Օր 5: Սևան / Երևան, Ազատ օր



Օր 6: Մեկնում 

Տեղափոխում օդանավակայան և մեկնում:



Ծրագրի արժեքը իր մեջ ներառում է.
-Տեղավորում հյուրանոցում
-Երեքանգամյա սնունդ
-Տրանսպորտային ծառայություններ
-Պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայություններ
-Պատմամշակութային կենտրոնների մուտքի տոմսեր


Ծրագրի արծեքը իր մեջ չի ներառում.
-Ապահովագրություն
-Ոգելից խմիչքների գնում
-Ավիատոմսեր
-Էքսկուրսիաներ և այցելություններ թանգարաններ ծրագրից դուրս
-Վիզա Հայաստան / օդանավակայանի վճարումներ (մոտավորապես 6-10 EUR)

Տուրի արժեքը կարող է փոփոխվել կախված տարվա ժամանակահատվածից և զբոսաշրջիկների թվից:

Created By