Класс!

Հետաքրքիր փաստեր

Սպիտակ գինու շնորհիվ հեշտ ենք շնչում

  Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սպիտակ      գինիները բարերար ազդեցություն են թողնում շնչառական    համակարգի վրա, քանի որ այն պարունակում է  հակաօքսիդացնող հատկությամբ նյութեր, որոնք  խանգարում են թոքերում ազատ ռադիկալների քայքայիչ  ազդեցությանը: Հետազոտության համար  պատահականության սկզբունքով հավաքագրվել է 1555    նյույորքաբնակ կին: Հետազոտություն անցկացնելուց և  ալկոհոլի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ  հավաքելուց հետո եզրակացություններ արվեցին, որոնց  համաձայն` սպիտակ գինու և թոքերի առողջության միջև կապ կա:
Սակայն, գիտնականների մի մասն էլ  հիշեցնում է, որ սպիրտային խմիչքների չարաշահումը կարող է հանգեցնել սրտի ու լյարդի հիվանդությունների:


Առողջություն գինու մեջ
Դեռևս  Հիպոկրատն է նկատել, որ  խաղողի գինին զարմանալիորեն ներդաշնակ է մարդու բնույթին: Իսկ հին աշխարհում գինին գերադասում էին, համարելով, որ այն գրեթե չի զիջում աստվածների հզորությանը:
Ի՞նչ է գինին բժշկության տեսանկյունից: Բազմաթիվ կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողի գինին բուժիչ հատկություններ ունի, որոնք օգնում են պայքարելու ոչ միայն սովորական մրսածության, այլև խիստ վտանգավոր թոքախտ, մալարիա, սրտի իշեմիկ, քաղցկեղ հիվանդությունների և նույնիսկ ՁԻԱՀ-դեմ: Այո, օրական  1-2 բաժակ չոր կարմիր գինու օգտագործումը` հակավիրուսային դեղորայքի համադրությամբ, կօգնի երկարաձգելու հիվանդի օրգանիզմում իմունադեֆիցիտի վարակի լատենտ (ոչ ակտիվ) վիճակը 20 և ավելի տարի: Ընդ որում, գինու այն բաղադրիչը, որը վարակի զարգացմանը խանգարում է, պոլիֆենոլներն ու ֆլավոնոիդային միացություններն են:
Հայտնի է, որ  ստամոքսաղիքային ախտածին շատ մանրէներ գինու մեջ (եթե նույնիսկ այն ջրով բացած է) սատկում են: Գինին խթանում է մարսողական գեղձերի աշխատանքը, անբավարար թթվայնության պարագայում նպաստում է աղաթթվի մշակմանը: Օրինակ` ոստրեները հաճախ վարակված են լինում աղիքային ցուպիկով, ուստի դրանք օգտագործելուց առաջ ախտազերծում են գինով: Հետևաբար, հատկապես աղիքային համաճարակների ժամանակ խմելու կասկածելի ջրի մեջ գինու հավելումը հրաշալի միջոց է վարակներից խուսափելու համար:


Համաչափ կառուցվածք

Սպիտակ չոր գինիները խորհուրդ է տրվում խմել աթերոսկլերոզի ու գիրության դեպքում:  Օրական մեկ բաժակ գինով կնիհարեք ավելի արագ, քան մյուս սննդակարգերի դեպքում:
Ի դեպ, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում մեծ  տարածում ունի գինու  թերապիան` կարմիր գինու արտաքին կիրառումը: Դրանից քսուքներ են պատրաստվում մաշկը թարմացնելու և կուրծքը ձգելու նպատակով:


Հղում: http://ankakh.com/




Կարմիր գինին օգնում է պահել հավասարակշռությունը

Կարմիր չոր գինու չափավոր օգտագործումը դրական է ազդում տարիքով մարդկանց առողջության վրա, հաստատում են ամերիկացի գիտնականները: Մի շարք փորձեր իրականացնելով մկների վրա` գիտնականները բացահայտել են, որ գինու մեջ պարունակող ռեսվերատրոլը, ոչ միայն նպաստում է խոլեստերինի քայքայմանը և քաղցկեղի կանխմանը, այլ նաև օգնում է հավասարակշռությունը պահել քայլելու ժամանակ: 

Եթե ռեսվերատրոլը իսկապես այդպես է ազդում մարդու օրգանիզմի վրա, ապա չի բացառվում, որ այն կանխի ընկնելու դեպքում առաջացած վնասվածքներն ու կոտրվածքները, որոնցից հետո բազմաթիվ թոշակառուներ շատ դժվարությամբ են վերականգնվում:
Փորձարկման ընթացքում` ութ շաբաթ շարունակ, երիտասարդ և տարեց մկներին ներարկվել է ռեսվերատրոլ: Այնուհետև, ստուգվել են նրանց ունակությունները անցափայտերի վրա քայելելու միջոցով: Տարիքով մկները սկզբում այդ փորձությունն անցնում էին դժվարությամբ, բայց հետո սկսեցին շարժվել նույն աշխուժությամբ, ինչպես և երիտասարդները: Գիտնականները կարծում են, որ այդ արդյունքը ռեսվերատրոլի ազդեցության շնորհիվ է, որի հետևանքով քայլելու ընթացքում հավասարակշռության համար ուղեղի պատասխանատու հատվածը թարմանում է:

Ավելի վաղ հնդիկ գիտնականները բացահայտել էին, որ, առհասարակ, ալկոհոլի չափավոր օգտագործումը դրական է ազդում մարդու առողջության վրա:


Հղում: http://1in.am/



Շոգ եղանակին խորհուրդ է տրվում սառը սպիտակ գինի խմել

Շոգ եղանակին խորհուրդ է տրվում սառը սպիտակ գինի
 խմել: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, երեկոյան ժամերին ցանկալի է դառը կարմիր գինին: Նրա խոսքով ընդհանրապես, գինին շատ օգտակար է մարդու առողջության համար. այն համարվում է դեղամիջոց եւ շատ բուժիչ հատկություններ ունի:
Տղամարդու համար նորմալ է համարվում օրական 300 գրամ գինին, իսկ առավելագույնը 500 գրամ, կնոջ համար 100 գրամ պակաս:
Ա. Հարությունյանը խորհուրդ տվեց ընդհանրապես Խուսափել կիսաքաղցր, քաղցր եւ թունդ գինիներ օգտագործելուց: «Դա խորհրդային մշակույթ էր, որը, ցավոք, մնաց մեր իրականության մեջ: Այդ կիսաքաղցր, կիսաչոր շաքար պարունակող գինիները ռիսկային են հետագայում դիաբետի առաջացման համար»,- ընդգծեց Ա. Հարությունյանը:

Հղում: http://ankakh.com/
Created By