Класс!

Գյուղ Արենի



Վայոց  Ձորի Արենի գյուղը պատմության մեջ հիշատակվում է Ք.ա. 3-րդ հազարամյակում: Արևաշատ այս գյուղը հայտնի է գինիների լավագույն տեսականիներով: Յուրահատուկ բուրմունքով ու նուրբ համով <<Արենի>> գինին իր պատվավոր տեղն ունի հայկական ամենահարգի գինիների շարքում: Գյուղի գինու գործարան այցելությունը լավագույնս կապացուցի վերը նշվածը: Արենիում է գտնվում նաև տաղանդաշատ Մոմիկի կառուցած Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցված 1321թ.:


Արենի գյուղը շրջապատված լինելով բազում խաղողի այգիներով Հայաստանին նոր բույր ու երանգ է հաղորդում, որի մասին անգամ հռոմեացի պատմիչներն են գրում իրենց աշխատություններում: Հայկական գինու բույրն ու համը դարեր շարունակ  հիշողություն են պահպանում իրենց մեջ: Ք.ա. 5-րդ դարում հույն գրող և պատմագիր Քսենոֆոնը իր <<Անաբասիս>> աշխատության մեջ հիշատակում է հայկական գինին: Արենին հանդիսանում է հայկական ամենահամեղ գինու օրրանը: Չնայած նրան, որ այս գյուղի խաղողի այգիները կորստյան մատնվեցին 1604թ.-ի տեղի բնակչության բռնի տեղահանումից, սակայն խաղողի ամենադիմացկուն տեսակները պահպանվեցին և բնակավայրը ետ բերեց լավագույն գինեգործի իր երբեմնի համբավը:


Արենին Հայաստանի կարևոր գյուղերից է և գտնվում է Արփա գետի ափին: Գյուղի բնակլիմայական պայմանները նպաստավոր են եղել խաղողագործության և գինեգործության զարգացման համար: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 980 մ բարձրության վրա, ունի կարբոնատային հողատարածքներ և թեժ արև: Այստեղ վայրի խաղողը սկսել են մշակել դեռևս վաղ բրոնզե դարից: Արենիում աճեցնում են երկու տասնյակից ավելի խաղողի տեսակներ, որոնցից սակայն առավել արժեքավոր են  <<Արենի>> տեսակի տեխնիկական սորտի խաղողը, որից և պատրաստվում է <<Արենի>> հանրահայտ գինին, որը տարեկան արտադրվում է ավելի քան 300 տոննա և իրացվում ոչ միայն Հայաստանում այլև արտերկրում:
Ներկայումս գյուղում գործում է երկու գինու գործարան: Եվ այս գինով է, որ մարդիկ համեմում են իրենց ավանդական ու խրախճանքային սեղանները, միմյանց հաջողություն և բարեմաղթանքներ հղում: 
Created By