Класс!

Մասնակցության հայտ




«ԱՐԵՆԻ  ՓԱՌԱՏՈՆ»  հիմանադրամը կազմակերպում է
արդեն ավանդական դարձած Գինու փառատոն  2014, որը հիանալի  հնարավորություն է հանդիսանում բացահայտելու Հայաստանը: Փառատոնի շրջանակներում մենք հրավիրում ենք գինեգործների և բոլոր նրանց, ովքեր սիրում են գինին, մեր մշակույթը և ավանդույթները: Փառատոնի շրջանակներում հնարավորություն է  ընձեռվում համտեսել Հայաստանի լավագույն գինիները:


ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ Է

-Բացման հանդիսավոր արարողություն,

-Գինեգործական ընկերությունների տոնական շքերթ,

-Պրոֆեսիոնալ գինի արտադրողների ցուցահանդես-վաճառք,

-Տնական գինի արտադրողների ցուցահանդես-վաճառք,

-Պանիր արտադրողների ցուցահանդես-վաճառք,

-Մրցույթներ.

«Հայաստանը ձեր աչքերով» լավագույն գինու պիտակի մրցույթ (գծանկար),

Արտադրողների շրջանում «Ոսկե տակառիկ 2014» լավագույն մրցույթ,

Տնական գինի արտադրողների մրցույթ,

Էքսկուրսիոն ծրագրեր,

Գորգերի ցուցահանդես,

Ազգային երաժշտություն, պար, խաղեր, թատերական բեմադրություններ:



Ճանապարհի երկու կողմերում տեղակայված կլինեն սննդի տաղավարներ, իսկ հրապարակից դեպի եկեղեցի տանող ճանապարհի ձախ կողմում կտեղադրվեն սեղաններ, աթոռներ, որտեղ կապահովվի ճաշատեսակների ցուցահանդես-վաճառք: Կգործի նաև բացօթյա սրճարան որտեղ կառաջարկվի սուրճ և քաղցրավենիք: 


Սկիզբը` 12:00

Հոկտեմբերի 3,4,5 -2014թ:


Հայտերի ընդունման վերջնաժամկետ` Սեպտեմբերի 15:








Created By