Класс!

Վայոց Ձորի Մարզ

Վայոց Ձորի մարզը աչքի է ընկնում խոր կիրճերով, հարուստ ձորերով և դժվարանցանելի լեռնանցքերով: Այն նաև հայտնի է իր քարանձավերով, որոնցից է Հայաստանի ամենամեծ քարանձավերից մեկը` Մագիլը: Քարե դարում ընդունված է եղել այն գաղափարը, որ քարանձավը պիտի դժվարամատչելի լիներ և մուտքը պիտի նեղ լիներ, որպեսզի այդ կերպ պաշտպանվեին թշնամուց: Մագիլի մուտքի սկզբնամասն այնքան նեղ է, որ միայն մեկ մարդ կարող է անցնել այնտեղով: Այժմ քարանձավի մուտքը փակ է այցելուների համար և այնտեղ կարելի է այցելել միայն հատուկ մասնագետի ուղեկցությամբ: Իսկ քարանձավի բնակիչներից են հազարավոր չղջիկները:
Ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ Վայոց Ձորում բացվել է ևս մեկ քարանձավ` Մոզրովի քարանձավը:
Վայոց Ձորում ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար օգտագործվում է մարզի ջրերի հիմնական աղբյուրը` Արփա գետը: Այս գետի վրա են առաջացել Հերհերի և Ջերմուկի ջրվեժները: Ջերմուկի մեծ ջրվեժը կոչվում է «Ջրահարսի վարսեր»Այն ունի 72մբարձրություն: Սա Ջերմուկի հրաշքներից  է: Հին ժամանակներում ջրվեժի վերևում գտնվում էր մի  իշխանի ամրոց, ում դստեր ձեռքը խնդրելու գալիս էին  շատերը, սակայն աղջիկը մերժում էր բոլորին, քանի որ նրա  սիրտը պատկանում էր մի հովվի որդու, ով արի էր, խիզախ  ու գեղեցիկ: Աղջիկը ամեն օր պարան էր նետում ձորը, որի  շնորհիվ տղան բարձրանում էր նրա մոտ: Սակայն շուտով  իշխանն իմանում է այդ խորամանկության մասին պարանը  գտնելով և անիծում է դստերն` ասելով, որ եթե մեկ էլ  հանդիպի այդ հովվի որդուն, թող ջրահարս դառնա և  երբեք ջրից դուրս չգա: Հաջորդ անգամ գեղեցկուհին  կախում է իր երկար վարսերը սիրելիի համար: Կատարվում  է հոր անեծքը. գեղեցկուհի աղջիկը դառնում է ջրահարս,  իսկ նրա երկար վարսերը դառնում են մի հրաշագեղ  թափվող ջրվեժ, որին էլ ժողովուրդն անվանեց «Ջրահարսի  վարսեր»:


Ջերմուկ քաղաքի մոտ` Արփա գետի վրա, կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որը հոսում է Սևանա լիճ` ջրի մակարդակը բարձրացնելու համար: Ջերմուկի շրջանը հարուստ է հազվագյուտ աղբյուրներով, ինչպես հանքային, այնպես էլ քաղցրահամ:
Վայոց Ձորի բնակչությունն ամենափոքրն է թվով: Մարզի երեք քաղաքներն են Ջերմուկը, Եղեգնաձորը և Վայքը: Առանձնահատուկ տեղ է գրավում հռչակավոր Ջերմուկ քաղաքը, որը առաջնակարգ առողջարանիհռչակ ունի: Ամեն տարի հազարավոր մարդիկառողջանում են հենց Ջերմուկում: Այստեղ էկատարվում նաև հայտնի «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումն ու առաքումը երկրի տարբեր մասեր և նույնիսկ տարբեր երկրներ:







Վայոց ձորի հին ու նշանավոր գյուղերից է Արենին: Գյուղի արևելյան մասում` բարձունքին, գտնվում է Ս. Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է նշանավոր նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ Մոմիկը 14-րդ դարում: Եկեղեցու արևմտյան մուտքի վերևի հատվածում տեղադրված է Տիրամայրը` փոքրիկ Հիսուսը գրկին: Եկեղեցու հարևանությամբ գտնվում է Տարսայիճ իշխանի ամրոցի ավերակները:










Վերնաշեն գյուղից արևելք գտնվում է Վայոց Ձորի հայտնի ուխտատեղին` Արկազի Ս. Խաչ վանքը, որի հարավ արևելյան ավանդատանը թաղված է Հիսուսի խաչելության փայտից մի կտոր:
Վերնաշենից հարավ-արևելք է գտնվում Թանադե վանքը, որը պատմիչները հիշատակում են 8-րդ դարից: 13-րդ դարում կառուցվել է վանքի գլխավոր Ս.Ստեփանոս եկեղեցին: Եկեղեցին աչքի է ընկնում արժեքավոր արձանագրություններով և կենդանակերպ քանդակներով: Հյուսիսից կից է Վարագա Ս.Նշան միանավ մատուռը: Հիասքանչ մի տեսարան է մուտքի վերևի հատվածում որսի տեսարան պատկերող հարթաքանդակը: Ենթադրվում է, որ հենց այստեղ է գործել Հայաստանի հայտնի ուսումնարաններից մեկը` Գլաձորի համալսարանը:





Վերնաշեն գյուղից հյուսիս գտնվում է Սպիտակավոր Ս.Աստվածածին միջնադարյան վանքը: Մոտակա բարձունքին պահպանվել են բոլորաբերդ ամրոցի ավերակները: Եկեղեցին շատ քանդակազարդ էր: Վանքի պատերի տակ է գտնվում հայ նշանավոր զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Գարնանը, երբ վանքի շուրջ ծաղկում են անթիվ, անհամար գեղեցիկ ծաղիկներ, նրանց մեջ կարծես վանքն էլ է նմանվում մի ծաղկի, և հենց այդ պատճառով էլ ժողովուրդը վանքն անվանում է «Ծաղիկի վանք»:










Ցաղաց Քար (Ցախացքարի վանք) վանքային համալիրը գտնվում է Եղեգիս գյուղից հյուսիս, բարձրադիր սարավանդի վրա: Տպավորիչ են երկու մեծ խաչքարերը:
Եղեգիս գյուղից հյուսիս` բարձր սարավանդի վրա, գտնվում է Զորաց Ս.Աստվածածին եկեղեցին: Եկեղեցին շրջապատված է եղել պարսպով: Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել էր արշավի գնացող զորքի համար։
10-րդ դարում է կառուցվել Շատին գյուղում գտնվող Շատինավանքը: Վանքի տարածքի կենտրոնում է գտնվում Ս.Սիոն եռանավ բազիլիկան, որտեղ էլ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր:







Բոլորաբերդ ամրոցը գտնվում է մի անմատչելի լեռան վրա` զառիվեր լանջերով: Այն կառուցել է Պռոշ իշխանը 13-րդ դարում, ուստի այն անվանել և այժմ էլ անվանում են «Պռոշա բերդ», «Պռոշ իշխանի բերդ»։ Կառույցները թաղվել են հողի շերտի տակ, սակայն պարիսպը և բուրգերը պահպանվել են:










Գնդեվանքը գտնվում է Արփա գետի ձախ ափի լանջին, Գնդեվազ գյուղից ներքև: Հիմնադրվել է 10-րդ դարում: Պատերից մեկին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված: Ներսում կան չորս ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներ: Գնդեվանքի բակում կան խաչքարեր և օրորոցաձև տապանաքարեր:





Ամաղու գյուղի անդնդախոր կիրճի դժվարամատչելի դարավանդի վրա է գտնվում Նորավանքը: Եկեղեցու բեմի տակից բխող աղբյուրը ունեցել է բուժիչ հատկություն: Այստեղ է գործել նշանավոր քանդակագործ, նկարիչ, ճարտարապետ Մոմիկը: Վանքի տարածքում գտնվումեն Ս.Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից գավիթը և հյուսիսում Սմբատ իշխանի դամբարանը: Այս կառույցներից դեպի հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է` Ս.Աստվածածինը, որը համալիրի տարածական գերիշխողն է: Եկեղեցու դռան վերևում Աստվածածնի ծնկան վրա նստած մանուկ Հիսուսի հետ քանդակն է: Լուսամուտի ճակատակալ քարի  հատվածում մարդու կերպարով քանդակված Հայր Աստվածն է: Համալիրի տարածքում բազմաթիվ խաչքարեր կան, որոնց մեջ, սակայն, բարձր արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը: Հենց Նորավանքում է նշանավոր Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարը: Մոմիկը սիրահարվում է Սյունիքի մելիքներից մեկի դստերը, և մելիքը նրան հանձնարարում է կառուցել վանք: Սակայն կառուցման ավարտին անգութ մելիքը պարտադրում է ծառային գցել Մոմիկին կիսակառույց գմբեթից:






Սելիմի լեռնանցքի հարավային լանջին է գտնվում Սելիմի քարավանատունը, որը շատ նման է մի գյուղական բնակելի տան: Միջնադարյան հյուրանոցի շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ` ցուլ, մարդու դեմքով առյուծ` թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում:

2008 թվականին Արենիի քարանձավի տարածքում գտնվեց աշխարհի ամենահին կաշվե կոշիկը, որը 5500 տարվա հնություն ունի:


Created By