Класс!

Առնչվող հոդվածներ

Գինի` պոմիդորից. «Օմերտո»-ի պատրաստման համար անհրաժեշտ է 9 ամիս

Կանադայում գինեգործ Պասկալ Միշեն սկսել է արտադրել «Օմերտո» գինին` պատրաստելով այն արտասովոր հումքից` պոմիդորից, որն անձամբ է աճեցնում:
Տնային պայմաններում լոլիկի գինու պատրաստման ավանդույթը Միշեի ընտանիքում անցել է սերնդեսերունդ, սակայն վերջինս որոշել է ընտանեկան ժառանգությունն օգտագործել արդեն նաեւ շահույթ ստանալու նպատակով: Արտասովոր այս գինու բիզնեսը սկսվել է 2009թ.-ին եւ միայն այժմ է սկսել եկամուտ բերել: 

Սկզբում Պասկալը փնտրել է պոմիդորի այն տեսակը, որ կարող է կայուն հումք տալ բավական սառը կլիմայական պայմաններում: Գինու պատրաստման համար անհրաժեշտ է 9 ամիս: Արդեն աշնանը Պասկալը մտադիր է վաճառել 34 հազար շիշ «Օմերտո» պոմիդորի գինի:






Պավել Ավետիսյան. Հայաստանը գինեգործության հնագույն կենտրոն է

Արենիի քարանձավում հայտնաբերված գինու պատրաստման և պահպանման սարքավորումները թույլ են տալիս մասնագետներին հայտարարել, որ Հայաստանը գինեգործության հնագույն կենտրոն է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Նրա խոսքերով, այդ գտածոներն եզակի են, քանի որ զարմացնում են օրգանական մնացորդների բացառիկ պահպանմամբ:
Ինչպես նշել է Պ. Ավետիսյանը, քարանձավում հայտնաբերված խաղողի կորիզների մնացորդները վկայում են այն մասին, որ քարանձավում գինի են պատրաստել, բայց մասնագետները սպասում են Կոպնեհագենի լաբորատորիայից ԴՆԹ-ի արդյունքներին:
Նա նաև հաղորդել է, որ հնագիտական աշխատանքների ավարտից հետո Արենիի քարանձավում բացվելու է թանգարան:








Ֆրանսիայում կովերին օրական 2 շիշ բարձրորակ գինի են տալիս` մսի որակը բարելավելու համար

Ֆրանսիայի հարավային` Էրո շրջանում կովերն օրական 2 շիշ բարձրորակ գինի են վայելում, քանի որ ֆերմերներն այս կերպ փորձում են լավագույն, Եվրոպայի ամենահամեղ միսը ստանալ, գրում է The Telegraph-ը:
Այս մեթոդն առաջինը կիրառել է Vinbovin ընկերությունը, որի արտադրած միսն արդեն մեծ պահանջարկ ունի Փարիզի լավագույն ռեստորաններում:
Կովերին գինի տալու գաղափարը պատկանում է Ժան Շառլ Տաստավիին, ով 4 ամիս շարունակ կենդանիներին խմիչք տալուց հետո, պարզել է, որ «մենյուն» փոփոխելուց հետո նրանց միսն ավելի հյութեղ է դարձել: Խորհրդակցելով անասնաբույժի հետ` Տաստավին որոշել է կովերից յուրաքանչյուրին իրենց քաշի ընդահանուր զանգվածին համպատասխան գինի տալ, որն օրական կազմում է մոտ 2 շիշ:






Լոնդոնում վաճառքի է հանվել $188,000 արժեքով գինի

Լոնդոնն առկա տնտեսական ճգնաժամին մարտահրավեր է նետել` վաճառքի հանելով 1 շիշը 188,000 ԱՄՆ դոլար արժեքով աշխարհի ամենաթանկ գինիներից մեկը: Ինչպես հաղորդում է BBC ռադիոկայանը, ավստրալական այս գինին կարելի է ձեռք բերել Եվրոպայի ամենաթանկ փողոցի՝ Bond-street-ի մոտ գտնվող Hedonism Wines խանութում:
Կաբերնե Սովինյոն տեսակի խաղողից ստացվող գինին արտադրվել է Ավստրալիայում՝ Penfolds հանրաճանաչ տնտեսությունում: Նրա բարձր արժեքը պայմանավորված է 1880թ.-ին ստեղծված այգու խաղողով արտադրությունը կազմակերպելով:
Hedonism Wines խանութում 2004թ.-ի արտադրության Kalimna Block 42 գինին վաճառվում է հատուկ թափանցիկ տարայով, որը տեղադրված է երկար կոնի մեջ: Ողջ աշխարհում ընդամենը 12 շիշ նման գինի կա: «Այդ գինին հատուկ համ և մաքրություն ունի»,- նշել է գինիների հայտնի փորձագետ Ջաստին Նոքը: Գինու մյուս առանձնահատկությունն այն է, որ շիշը, համաձայն վաճառքի կանոնակարգի, կարող է բացել միայն Penfolds-ի ավագ գինեգործ Պիտեր Գագոն: Անհրաժեշտության դեպքում նա պարտավոր է հասնել աշխարհի ցանկացած կետ՝ տվյալ ծիսակատարությունն իրականացնելու համար:



Created By