Класс!

Փառատոն 2014



Փառատոնին ներկայացված կլինեն գործարանային և տնական արտադրության գինիներ, հուշանվերներ: Տոնի ընթացքում տաղավարներում ներկայացված են լինելու ոչ միայն հայկական գինիներ, այլև չրեր, կաթնամթերք, մեղր, մրգեր, ձեռքի աշխատանքներ: Հյուրերը հնարավորություն կունենան նաև ականատես լինելու խորովածի, սուջուխի պատրաստման, հայկական լավաշի թխման արարողակարգին:

Փառատոնի ծրագրում ընգրկված է գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ, ազգային երգ ու պար, խաղեր, թատերական բեմադրություններ, ինչպես նաև մրցույթներ:

Այցելուների համար կստեղծվեն հանգստի գոտիներ, կգործեն սննդի տաղավարներ և սրճարաններ: Փառատոնի ընթացքում գյուղի տարբեր հատվածներում կկազմակերպվեն ազգային խաղեր, թատերական բեմադրություններ, շոու ծրագրեր: Ներկաները հնարավորություն կունենան նաև այցելելու եկեղեցի: Յուրաքանչյուր այցելուի և գյուղական կյանքով հետաքրքրված հյուրի համար բաց կլինեն գյուղի հյուրընկալ բնակիչների այգիներն ու տները:

Փառատոնի նպատակն է`նպաստել միջազգային և ներքին զբոսաշրջային շուկաներում Հայաստանի, տվյալ դեպքում ի դեմս Վայոց Ձորի մարզի, որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջավայրի, այդ թվում`գինեգործության բնօրրանի և միջազգային գինու ճանապարհի կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկի նկարագրի ձևավորմանը, հայկական գիներգործության ակունքների ճանաչմանը և ավանդույթների պահպանմանը, հայկական գինիների որակի բարձրացմանը և գինու մշակույթի տարածմանը, ինչպես նաև նպաստել Արենի և այլ համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը,  Հայաստանի համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը:



Հայկական գինիների մրցույթ "Արենի" 6-րդ փառատոնի շրջանակներում 


ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԵՒ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ Փառատոն Գյումրիում

Հոկտեմբերի 25-ին Գյումրիում կանցկացվի "Արվեստների և Արհեստների" Փառատոնը: Միջոցառման շրջանակներում տեղի կունենա քանդակագործների աշխատանքային գործընթացի ցուցադրություն, դարբինների, ոսկերիչների և հյուսնների աշխատանքային ցուցադրություն, բրուտագործության, ասեղնագործության և գորգագործության աշխատանքների ցուցադրություն, հրավառություն: Տոնակատարությունները կեզրափակվեն հայտնի երաժիշտ Արա Գևորգյանի համերգով:



Արենի գինու փառատոն 2014

Գինու և բերքի տոն Վայոց Ձորում




Արենի գինու VI –րդ  ավանդական փառատոնն կանցկացվի հոկտեմբերի 1-5-ը Վայոց Ձորի գինեգործական հինգ համայնքներում:

Հոկտեմբերի 1-ին Մալիշկա համայնքում անցկացվելու է Համայնքի օր միջոցառումը, որտեղ տեղի կունենա տնական օղիների փառատոն-ցուցադրություն-համտես: Հոկտեմբերի 2-ին Ելփինում և 3-ին Ռինդում կայանալիք Համայնքի օր տոնական միջոցառումների շրջանակներում կանցկացվի տնական գինիների փառատոն:

Հոկտեմբերի 4-ին Արենիում տեղի կունենա բոլորիս հայտնի Արենի գինու ավանդական փառատոնն  գործարանային արտադրության գինիների փառատոն-ցուցահանդեսով և գինու պատրաստման գործընթացի ցուցադրությամբ, գեղարվեստական համարների կատարումներով:

Հոկտեմբերի 5-ին  Գյումրիում նշվելու է քաղաքի օրը, որի շրջանակներում կանցկացվի Արվեստի և Արհեստի Փառատոնը, Հացի Փառատոնը, տեղի կունենան այլ տոնական միջոցարումներ, հրավառություն: Տոնակատարությունները կեզրափակվեն հայտնի երաժիշտ Արա Գևորգյանի համերգով:

2014 թվականի տոնական միջոցառումների հնգօրյակը կեզրափակվի հոկտեմբերի 5-ին, Եղեգնաձոր քաղաքում, վայոցձորյան Բերքի տոնով:

https://www.facebook.com/areniwinefestival?ref=hl

"Սյունաց Ավանդույթներ"
2014




Օգոստոսի23-ին Գորիսում կանցկացվի «Սյունաց ավանդույթներ» փառատոնը: Այն կմեկնարկվի Գր. Տաթևացու անվան հրապարակից և կշարունակվի քաղաքի կենտրոնական հատվածում ու Հին Գորիսում: Փառատոնի շրջանակներում տեղի կունենանհետաքրքիր և բազմազան միջոցառումներ: Կկազմակերպվի սյունեցի արվեստագետների ձեռքի աշխատանքների ցուցահանդես- վաճառք: Փառատոնի ողջ ընթացքում կհնչենԱզգային երգեր և կկատարվեն ազգային պարեր:

Փառատոնի ողջ ընթացքում կհնչեն Ազգային երգեր և կկատարվեն ազգային պարեր:

https://www.facebook.com/events/675912985836341/?ref_newsfeed_story_type=regular



Created By